Երեվանի պատմության թանգարանի ցուցասրահ

Օգոստոսի 14-ին ժամը 18:00-ին տեղի կունենա Քրիստինա Օգանեզովայի անհատական ցուցահանդեսի բացումը Երևանի պատմության թանգարանի ցուցասրահում, որի բացումը կկատարի ՀՀ Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը: Ցուցահանդեսը կտևի մինչև օգոստոսի 24-ը ներառյալ:

Քրիստինա Օգանեզովան հանդիսանում է Միջազգային Արվեստագետների Միության անդամ (Էստոնիա), ինչպես նաև Ներկայացուցչության ղեկավարը Հայաստանում, հանդիսանում է նաև Հայաստանի Նկարիչների Միության պատվավոր անդամ:
Իր ստեղծագործությունները նկարչուհին կատարում է վրձնով, նկարչական դանակով (pallet knives) և ակրիլով կտավների վրա: Նկարչուհու աշխատանքները իրենցից ներկայացնում են դասական և ժամանակակից տեխնիկաների համադրություն։
Ցուցահանդեսի ընթացքում հյուրերը հնարավորություն կունենան ծանոթանալ և գնահատել գեղանկարչուհու մշակած նկարչական ոճը, գույների յուրօրինակ համադրությունը և շփվել նրանց հեղինակի հետ:

Բացման օրը գեղանկարչուհին ցուցասրահում կսկսի նկարել նոր կտավ, որը օգոստոսի 24-ին, ժամը 17:00-ին, փակման առարողության ժամանակ կնվիրի Երևան քաղաքի թանգարանին:

 

« 1 2 »
Posted in