Նոր կտավի շնորհանդեսը

Երևան քաղաքի պատմության թանգարանում տեղի է ունեցել նկարչուհի Քրիստինա Օգանեզովայի նոր կտավի շնորհանդեսը՝ նվիրված մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակին: Միջոցառմանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը, Երևան քաղաքի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանը, արվեստագետներ, հյուրեր:

Նոր կտավի վրա պատկերված է ծառ՝ մայրաքաղաքի խորհրդանիշ կառույցներով: Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ից Երևան քաղաքի պատմության թանգարանում ցուցադրված են եղել Քրիստինա Օգանեզովայի տարբեր տարիների լավագույն աշխատանքները: Մայրաքաղաքի հոբելյանին նվիրված կտավը նկարչուհին ստեղծել է ցուցահանդեսի 15 օրերի ընթացքում:

Նշենք, որ Քրիստինա Օգանեզովան հայազգի նկարչուհի է, Միջազգային արվեստագետների միության անդամ և միության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար, Հայաստանի նկարիչների միության պատվավոր անդամ:

 

Posted in