KRISTINA OGANEZOVA ART

Քրիստինա Օգանեզովան հանդիսանում է հայազգի նկարչուհի, Միջազգային Արվեստագետերի Միության անդամ (Էստոնիա), ինչպես նաեւ Ներկայացուցչության ղեկավարը Հայաստանում: Քրիստինա Օգանեզովան հանդիսանում է նաև Հայաստանի Նկարիչների Միության պատվավոր անդամ:

Նա հաճախել է Հենրիկ Իգիթյանի անվան արվեստի կենտրոն եւ 3 տարեկանում արդեն ունեցել է հնարավորություն մասնակցելու մանկական ցուցահանդեսին՝ որպես տաղանդավոր երեխա:

Քրիստինա Օգանեզովան Հայաստանի Նկարիչների Միության համար ստացել Է արվեստի եւ մշակույթի զարգացման դրամաշնորհ ` հայ արվեստագետների, նկարիչների եւ քանդակագործերի համար վեբ կայք ստեղծելով:

Նա շրջել է ավելի քան 30 երկրներում եւ 125 քաղաքներոմ, եղել է աշխարհի բազմաթիվ թանգարաններում, որոնք ոգեշնչում էին նրան շարունակել ստեղծագործելը:

Արվեստի նկատմամբ սերը հետագայում նրան ուղղորդել է ստանալ արվեստի դասեր Արամ Դանիելյանի արվեստի ստուդիայում, որտեղ նա շարունակել է զարգացնել իր նկարչական հմտությունները: Դանիելյան արվեստի ստուդիայի ղեկավարը Արամ Դանիելյանն է, որը հանդիսանում է Հայաստանի, Ռուսաստանի, Էստոնիայի, Ֆրանսիայի նկարիչների միությունների անդամ:

Քրիստինա Օգանեզովայի ստեղծագործությունները ստեղծվում են վրձիններով, նկարչական դանակներով (pallet knives), ակրիլով նկարելով կտավների վրա:

Նկարչուհու աշխատանքները իրենցից ներկայացնում են դասական և ժամանակակից տեխնիկաների համադրություն։

Հ.Գ. Նա նաեւ ունի 2 կրթություն՝ լեզվաբանական եւ տնտեսագիտական: